Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր դիմաց ճանապարահը փակելու որոշումն ապօրինի է»։ Այս մասին Կիրանց տանող ճանապարհին ասաց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Բավարար չէ, որ հակասահմանադրական հանացագործություն են կատարում, հիմա էլ մեր շարժն են արգելում։ Ճանապարհը փակելը վերից վար ապօրինի է։ Սկսած հակասահմանադրական սահմանազատումից, Ալիևի դիմաց ծնկած վիճակից մինչև այս պահը։ Այս տղաներն էլ դարձել են իրենց ձեռքի գործիքը։ Երբ սև, գաղտնի, դավադիր գործունեությամբ են զբաղվում, այսպես է լինում։ Էս մարդիկ էլ ուղղակիորեն պարզ գործիք են դարձել։ Ես ցավում եմ մեր տղաների համար։ Ամբողջ երկիրը խառնել են իրար իրենց հակաօրինական գործունեությամբ, քմահաճույքով, արհեստական հրահանգներով․ խանություն է դարձել՝ սուլթանի իշխանության ներքո»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։