կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 16:00
Տարածաշրջան

INSTEX-ը չպետք է դառնա ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքը. Զարիֆ

INSTEX-ը չպետք է դառնա ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքը. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր լրագրողների հետ զրույցում հստակեցրել է, որ INSTEX-ը չպետք է դառնա ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«INSTEX մեխանիզմի գործարկումը նախնական փուլում է եւ վերջնականապես չի ավարտվել»,- նշել է նա՝ հավելելով, եր մեխանիզմի վերջնական գործարկմանը զուգահեռ, հարկավոր է նավթի վաճառքից գոյացած գումարները նույնպես փոխանցել համատեղ հաշիվներին:

Զարիֆը, անդրադառնալով Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի` հուլիսի 28-ի արտահերթ նիստին, նշել է, որ այն մարտահրավերային էր:

«Նիստի ժամանակ Իրանը համաձայնագրի բոլոր կողմերին հիշեցրել է ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին»,- ընդգծել է նա:

Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ եվրոպական երկրների կողմից միջակային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները դեռեւս լիարժեք չեն իրականացվել: Զարիֆը հստակեցել է, որ եվրոպացիների` միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն ուղղված գործնական քայլեր չձեռնարկելու դեպքում Իրանը կդիմի իր հանձնառությունները կրճատելու երրորդ քայլին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանը վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր, թե ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի հատուկ մեխանիզմը՝ INSTEX-ն, Իրանի պահանջները չի բավարարի, եթե չապահովի իրանական նավթի վաճառքը: