կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-30 14:53
Քաղաքական

Անջատել իշխանության մանկական խաղալիքը՝ ֆեյսբուքը, հիմա պետք է պողպատյա միասնական համակարգ. Գեղամ Մանուկյան

Անջատել իշխանության մանկական խաղալիքը՝  ֆեյսբուքը, հիմա պետք է պողպատյա միասնական համակարգ. Գեղամ Մանուկյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը գրում է.

«Մեր երկրում հիմա պետք է ՊՈՂՊՏՅԱ քարոզչական, կառավարչական, պետական, քաղաքական մեկ միասնական համակարգ։ Արգելել բոլոր լայվերը՝ նախագահներից, վարչապետերից մինչեւ Երեւանում գտնվող ու զինվորական համազգեստ հագած պատգամավոր, դադարեցնել պարգեւատրումներն ու կոչումների շնորհումը։ Տեղեկատվության միասնական մեկ աղբյուր ու առանց պաթոսի, բոլոր պաշտոնյաներին քշել իրենց աշխատասենյակներ՝ ԱԺ նախագահից, փոխվարչապետից մինչեւ մարզպետ ու համայնքապետ, առանց պարգեւավճարի կատարելու ԻՐԵՆՑ պարտավորությունները։ Ընտանիքի անդամներին՝ տներով, կանանց՝ միայն խոհանոց, ոստիկաններին՝ հասարակական կարգը պահպանելու ու ոչ թե՝ տուգանքի թերթիկ բաժանելու։ Ու վերջապես անջատել այսօրվա իշխանության մանկական խաղալիքը՝ նրանց СУ30 հիշեցնող ֆեյսբուքը։ Մի քանի օրում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Նոր կարող ենք ասել՝ հաղթանակ։ Ու էն լակոտներին ետ բերեք Արցախից, որ հյուրանոցներից անդադար գրում են ստատուսներ, թող սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա աշխատեն»։