կարևոր
3559 դիտում, 3 ամիս առաջ - 2024-05-15 21:05
Հասարակություն

Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սուրբ Աննա եկեղեցի։ Այժմ  ամփոփվում է օրն ու քննարկվում առաջիկա անելիքները։ Մինչև քննարկմանն անցնելը ակցիայի մասնակիցները Տերունական աղոթքն արեցին։

Նշենք, որ մինչև քայլերթը աննախադեպ թվով ոստիկանական ուժեր չէին բացում Սրբազանի ճանապարհը, սակայն երկար երկխոսությունից հետո ոստիկանները համաձայնեցին բացել Սուրբ Աննա եկեղեցի տանող ճանապարհը։

«Վաղը դարձյալ հանդիպումներ կլինեն, առաջիկա մի քանի օրվա ընթացքում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն: Ես գիտեմ, որ դուք որոշակիություն եք սպասում: Էս մարդու որդիների ճամբարն էլ իրար է խառնվել, որ մենք տեղեկություն չենք տալիս, ամեն կերպ փորձում են այդ տեղեկատվությունն ստանալ, բայց չեն ստանում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը: