Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 14-ի ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն մեկնաբանում Ադրբեջանի կողմից երեկ Հայաստանին արված կոչը՝ համավարակի ֆոնին իրականացնել գերիների և պատանդների փոխանակություն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, Զախարովան պատասխանել է.
«Այն հարցերը, որոնք վերաբերում են փոխանակության և կողմերի տարածքներում ձերբակալվածներին, մշտապես գտնվում Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցությունների օրակարգում։ Անցյա տարի Մոսկվայում որոշում է կայացվել ազատազրկվածների բարեկամների այցելության թույլտվության վերաբերյալ։ Դրանից հետո Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձրեցին մեկական գերի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով շարունակվում են այլ ազատազրկվածների վերաբերյալ խորհրդակցությունները։ Ուշի ուշով հետևելու ենք դրա ընթացքին», - պատասխանել է Զախարովան։