Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․
«Եռակողմ ճեպազրույցից պարզ դարձավ, որ գերիների հարցը լուծում չի ստանում։ Հիշեցնեմ, որ նախկինում կար պայմանավորվածություն՝ «բոլորը բոլորի դիմաց», Ադրբեջանին դա պետք էր իր երկու դիվերսանտներին ստանալու համար։ Այդ խնդիրը Ալիևը լուծեց և մեր գերիների մի մասին վերադարձնելուց հետո պարզ չի թե քանի գերի և երբ կվերադարձնի։
Այսինքն՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին։ Քանի որ ոչ միայն պատերազմի ժամանակ գերի ընկածների ճակատագիրն է մշուշոտ, այլ նաև նոյեմբերի 9-ից հետո գերևարված անձանց։ Հիշեցնեմ, որ Ալիևը կարող է իրենց հռչակել ահաբեկիչ և հանցագործ ու դատել։
Նաև պարզ չէ, թե ապագայում գերի ընկնողները ինչ կարգավիճակ կունենան։ Պարզ չէ, օրինակ Գորիս-Կապան ճանապարհին գերի ընկած քաղաքացիականը կճանաչվի ահաբեկի՞չ, թե՞ ոչ։
Ու Մոսկվայի այցը այս հարցերի լուծումը չտվեց, ըստ Փաշինյանի խոսքի։ Բացի այդ, անհայտ կորածների ճակատագրի հարցն էլ մնաց անորոշ։ Իսկ մենք, հիշեցնեմ, մինչ օրս չգիտենք, քանի գերի, անհայտ կորած, վիրավոր ու զոհ ունենք պատերազմում։
Այս ֆոնին լավատեսական տեքստեր հնչեցին տնտեսական համագործակցության, հեռանկարների ու տարածաշրջանի տրանսպորտային կոմմունիկացիաների մասին։
Եթե գերիների հարցն եք այսպես «լուծում», ու նույնիսկ կոմունիկացիաները բացելու դեմ գերիների վերադարձի պայմանը չի կատարվում, ապա ի՞նչ տնտեսական համագործակցություն եք ակնկալում:
Թուրք-ադրբեջանական էքսպանսիան, որը կսպանի մեր տնտեսությունը վերջնականապես, դա ձեր պատկերացրած դրական հեռանկարն ա՞»: