|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վահան Հովհաննիսյանն այլևս մեզ հետ չէ: Նրա անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Ազգային պայքարի, պետականության կերտման, քաղաքական վայրիվերումների բարդ ու դժվարին ճանապարհ անցած պետական, քաղաքական-հասարակական գործիչն իր ողջ կյանքը նվիրեց մեր երկրին ու ժողովրդին՝ իր լայնախոհությամբ ու շրջահայացությամբ միշտ վեր կանգնելով կուսակցական գործունեության սահմանագծից և նվիրվելով ազգային ու հասարակական շահերի պաշտպանությանը:
Բարձր ինտելեկտի, հայրենասիրության ու նվիրումի շնորհիվ Վահան Հովհաննիսյանը մեծ ավանդ ունեցավ մեր երկրի զարգացման գործում՝ իր յուրօրինակ, վառ կերպարով զարդարելով քաղաքական դաշտի ներկապնակը: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գործչի մահվան կապակցությամբ՝ վշտակցելով նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան