04 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 433.09 |
GBP | ⚊ | 498.54 |
GEL | ⚊ | 154.45 |
RUB | ⚊ | 4.17 |
USD | ⚊ | 413.45 |
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը խորհրդարանի ընտրություններից հետո պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել Դանիայի Մարգարետ Երկրորդ թագուհուն։
«Սոցիալ-դեմոկրատներից Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, որը ոչ մեծ առավելությամբ համընդհանուր ընտրություններում հաղթանակ Է տարել երեքշաբթի օրը, հայտարարել Է, որ չորեքշաբթի օրը պաշտոնաթողության դիմում Է ներկայացրել թագուհուն եւ սկսելու Է ուսումնասիրել կոալիցիա ստեղծելու հնարավորությունը քաղաքական ուժերի շրջանում»,-հաղորդել Է Reuters գործակալությունը: Ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել Էր «լայն կոալիցիայի հիման վրա» կառավարություն ձեւավորելու պլանների մասին: Նոյեմբերի 1-ին Դանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ:
Վերջին տվյալների համաձայն, ձախ կենտրոնամետ կուսակցությունների «կարմիր» բլոկը, որի մեջ մտնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, խորհրդարանում ստանում Է 179 մանդատից 90-ը, աջ կենտրոնամետ կոալիցիան ունի 73, Ոչ ծայրահեղ կուսակցությունը՝ 16 մանդանտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: