Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռամայի ուղերձի, հանդես եկավ ելույթով՝ Yerkir.am-ին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Դեսպան Արմեն Պապիկյանը մասնավորապես արեց հետևյալ շեշտադրումները.
▪️Վերահաստատեց Հելսինկյան Եզրափակիչ ակտի առնչությամբ ՀՀ մշտական դիրքորոշումը ևս մեկ անգամ շեշտելով, որ սկզբունքների մեջ առաջնահերթություններ սահմանելու կամ դրանցից մի քանիսն առավել հիմնարար կամ հիմնական համարելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
▪️Ողջունեց Ալբանական նախագահության մտադրությունը կենտրոնանալ մեր հանձնառությունների և պարտավորությունների կատարմանն առնչվող հարցերի վրա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հանձնառությունների կատարման համար պայմաններ դնելը կամ տարատեսակ պատճառաբանությունների քողի ներքո դրանցից շեղվելն անընդունելի, սակայն, ցավոք սրտի, կազմակերպությունում գոյություն ունեցող երևույթ է:
▪️ԼՂ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է – նրանց ֆիզիկական գոյատևման, իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի և մնացած բոլոր մարդու իրավունքներից օգտվելու մասին է: Հայաստանը քաջալերում է ալբանական նախագահությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ համագործակցաբար, ուղղակի կապ հաստատել ԼՂ ժողովրդի և նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ:
▪️Նախագահության ուշադրությունը հրավիրեց 2019թ. դեկտեմբերի 5-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը, որով նրանք ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ ԼՂ հակամարտության արդար և հարատև կարգավորումը պետք է հիմնված լինի երեք սկզբունքների վրա, որոնք հավանության են արժանացել ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից։ Ալբանական նախագահության անվերապահ հավատարմությունն այդ սկզբունքներին՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները, կարևոր է ԵԱՀԿ հետևողականության և ներգրավման շարունակականության համար:
▪️Վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական ներգրավվածությունը բանակցային գործընթացում՝ հավատարիմ հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության միջոցների ձևավորման համեստ, բայց դրական փորձին։