|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2025 թվականի ԱՄՆ-ի կրոնական ազատության տարեկան զեկույցի 46-48-րդ էջերը ամբողջությամբ նվիրված են Ադրբեջանում կրոնական ազատության խախտումներին, ինչպես նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրներին։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը գտնվում է վատթար վիճակում։ Այն նաև ընդգծում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը արբանյակային նոր տվյալներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական ժառանգության վտանգված վայրերի վերաբերյալ՝ հրապարակելով ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ մշակութային արժեքներ:
Իսկ 2024 թվականի հունիսին ԱՄՆ-ում տեղակայված Freedom House կազմակերպությունը հրապարակել է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «համապարփակ, համակարգված ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ»։ Կազմակերպությունն այս գործողությունները գնահատել է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։