|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում ավազակային հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ:
«Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը։ Տուժածն իրեն լավ է զգում։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում իրավապահ մարմինների հետ»:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի, գործարար Արթուր Սուքիասյանը ավազակային հարձակման է ենթարկվել հունվարի 13-ին, երբ անհայտ անձինք հարձակվել են նրա վրա, բութ առարկայով նրա գլխին են հարվածել, իսկ հետո նրա մոտից գողացել շուրջ 11 700 դոլար: Ավազակային հարձակումից հետո ՀՀ քաղաքացին բուժում էր ստանում Բաթումի հիվանդանոցներից մեկում: