կարևոր
4426 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-01 15:58
Քաղաքական

Ադրբեջանն իր ծրագիրն իրականացնում է Փաշինյանի ձեռքերով․ ամեն մի զիջումը մեծացնում է պատերազմի հավանականությունը. Վազգեն Մանուկյան

«Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի»։ Այս մասին այսօր Տավուշում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Այն, որ հիմա շատ անօրինական սահմանագծում է տեղի ունենում, դա հակասում է մեր Սահմանադրությանն ու միջազգային պարկտիկային։ Նիկոլ Փաշինյանը ոնց որ սեփականատե՞րը Հայստանի լինի ու կարող է որոշել, որ հողի կտորը ում տա՞։ Հարցի լուծումը Երևանում է, բայց Երևանը ոտքի կելնի, եթե ժողովուրդը տեղերում պայքարի իր իրավունքի համար, իսկ Տավուշի ակցիաներին զուգահեռ՝ Երևանում քաղաքական ուժերը պիտի առաջ տանեն իրենց պայքարը», - իր խոսքում նշեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։