Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կուրսկի մարզում Կիևի կողմից ամերիկյան զենք կիրառելու Վաշինգտոնի տված թույլտվությունը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ԱՄՆ–ն փաստացի դարձել է Ուկրաինայի շուրջ ծավալված զինված հակամարտության կողմ` ընդգծելով, որ ամերիկացիներն այսպիսով ամեն անգամ ավելի են լարում իրավիճակը։
Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն թույլ է տալիս Ուկրաինային Կուրսկի մարզում ահաբեկչական հարձակման ընթացքում Ռուսաստանի դեմ ամերիկյան զենքով հակագրոհ իրականացնել։
«Վաշինգտոնն իր հեգեմոնական նկրտումներով և մեր երկրին ռազմավարական հարված հասցնելու ձգտումով տոգորված` ամեն անգամ ավելացնում է Ռուսաստանի հետ լարվածությունը և, ի հեճուկս մի շարք բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունների, չի փորձում խուսափել դրանից», – ասել է Զախարովան` մեկնաբանելով այդ հայտարարությունը։
Դիվանագետի կարծիքով` սրացմանն ուղղված ԱՄՆ–ի ռազմավարությունը աստիճանաբար ավելի կոպիտ է դառնում, ԱՄՆ–ն, ակնհայտորեն պատրաստում է արձակել Կիևի ձեռքերը` գրեթե ցանկացած զենք օգտագործելու համար, այդ թվում ՌԴ տարածքի խորքերում։
Այս ամենը, ըստ Զախարովայի, փաստում է ոչ միայն Սինգհի խոսքերը այլև ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Կիրբիի հայտարարությունները, որոնք նա արեց օգոստոսի 26-ի ճեպազրույցի ընթացքում։
Զախարովայի խոսքով` ՌԴ տարածքում ուկրաինական ԶՈւ–ի հարվածների գոտին ընդլայնելու հեռանկարների մասին հարցին, Կիրբին պատասխանել էր, որ ըստ էության, ԱՄՆ–ն և Կիևը նման քննարկումներ են ունենում «մասնավոր կարգով»»։