կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 17:37
Առանց Կատեգորիա

Ադրբեջանի կողմից Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնության մերժումը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի ռիսկը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Ադրբեջանի կողմից Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնության մերժումը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի ռիսկը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Հայկական կողմն ամբողջովին աջակցում է Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնությանը (այն ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական նախաձեռնություն է) ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում կրակի լոկատորների տեղակայման հարցում, այսինքն ՝ հրադադարի պահպանման մեխանիզմների և միջազգային դիտորդների մասին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «The Washington Times» պարբերականում։ 

Համբարյանը, մասնավորապես, ասել է.

«Հենց Ադրբեջանը և միայն Ադրբեջանն է արգելափակում այդ միջոցները, որոնք ուղված են թափանցիկությունն ապահովելուն, քանի որ վախենում է հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունից: Սա պարզ տրամաբանություն է։ Միայն հարձակումներ նախաձեռնող կողմը դեմ կլինի հրադադարի ռեժիմը խախտողին նույնականացնող տեխնոլոգիայի կիրառմանը», ու կարծիք հայտնել՝ Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնությունից Ադրբեջանի հրաժարվելն անպատասխանատվության գագաթնակետն է, որը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի ռիսկը՝ համաշխարհային համավարակի պայմաններում: