կարևոր
607 դիտում, 17 ժամ առաջ - 2024-12-27 11:43
Հասարակություն Քաղաքական

Մենք պայքարի ենք դուրս եկել հանուն ճշմարտության և արդարության, հաշտության և սիրո․ Բագրատ Սրբազան

2024թ.-ը մեր կյանքում նշանավորվեց «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմամբ, որը շատ շուտով մեր ժողովուրդն այն վերանվանեց «Սրբազան Պայքար»: Այն սկիզբ առավ ընդդեմ ապօրինի, հակասահմանադրական, հակապետական, թշնամուց պարտադրված և միակողմանի զիջումներով պայմանավորված, այսպես կոչված, «սահմանազատման և սահմանագծման» հանցավոր ծրագրի: Միևնույն ժամանակ, վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն Հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամության դեմ, որը պարզապես ամենօրյա դրությամբ քայքայում է մեր ընդհանրական կյանքը: Մենք պայքարի ենք դուրս եկել հանուն ճշմարտության և արդարության, հաշտության և սիրո, այսինքն՝ իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային և քաղաքակրթական փոփոխության, մեր ինքնության մասին է: Մենք ապրելուն և պետություն կառուցելուն  պարզապես այլընտրանք չունենք»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
 

Նրա խոսքով՝  իր բոլոր վերելքներով և վայրէջքներով հանդերձ՝ այս անցնող ողջ ժամանակաշրջանում  պայքարը, Շարժումը մեկ րոպե անգամ չի դադարել։
 

«Այս ժամանակաշրջանը պարզապես փաստեց, որ մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքով և սպասում՝ արթնացած հույսերով վերջնականապես ազատագրվելու չարիքի իշխանությունից։ Մեր ներքին և արտաքին թշնամիները կարծում էին թե վերջնականապես սպանել են այդ հույսը: Այս իմաստով, հիշեք խնդրեմ 2024 թվականի մինչև մարտ-ապրիլ ընկած ժամանակահատվածը՝ Արցախի հանձնումից և կորստից հետո ամբողջական խորը հուսահատություն, անզորության զգացում և հույսի ոչ մեկ նշույլ: Գրեթե ոչ ոք չէր հավատում, որ մեր ժոլովուրդը ոտքի կկանգնի իր ինքնության, իր իրավունքների և Հայրենատեր լինելու համար: Ունեցանք Մայիս 9-ը, որն ապացուցեց, որ բոլոր նրանք ովքեր կարծում էին, որ մեր ժողովուրդն անտարբեր է, հարմարվել է իր ինքնաոչնչացման գաղափարին և մեռած է՝ սխալվեցին: Մայիս 9-ը մեր արթնության սկիզբն է և վկայությունը, որ մեր ժողովրդի ազատագրման ձգտումը չի կարող մարել»,-ասաց Սչբազան Հայրը՝ ընդգծելով․ «Մայիս 26-ին, հակառակ հյուսիսային շրջաններում աղետին և անբարենպաստ եղանակին, մարդիկ դարձյալ տասնյակ հազարներով դուրս եկան հրապարակ՝ վկայելու իրենց պատրաստակամության և պատասխանատու մասնակցության մասին:

 Մայիսի 27-28 Սարդարապատյան իրադարձությունները վկայեցին, որ ճշմարտությունը կհաղաթանակի՝ հակառակ բոլոր տեսակի դժվարությունների: Այստեղ ցանկանում եմ նշել նաև սեպտեմբերի 22-ը մարզահամերգայինում մեր հավաք-հանդիպումը, հանրային հեռուստատեսության ուղիղ եթերը և շատ այլ դրվագներ, իրադարձություններ, որոնք ուղղակիորեն վկայում են մեր պայքարի ճշմարտության մասին»,- փաստեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում