|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ բողոքի ցույցի կոշտ ցրումը։ Իր տեսաուղերձում նա դիմել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին՝ խնդրելով դադարեցնել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։
«Դիմում եմ ներքին գործերի նախարարին անհապաղ դադարեցնել խաղաղ ցույցի ցրումը, անհամաչափ ուժի կիրառումը և բռնությունը երիտասարդների նկատմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին իր տեսաուղերձում։
Նա նաև դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին՝ կոչ անելով «անհապաղ արձագանքել խաղաղ ցույցի հետ կապված ոստիկանության գործողություններին»։
Զուրաբիշվիլին հավելել է, որ «գործողությունը տեղի է ունեցել խաղաղ պայմաններում և որևէ վտանգ չի ներկայացնում»։