Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով «Դիվանագետների համահայկական խորհրդի» կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանը։ Նա մատնանշեց Փաշինյանի բոլոր սխալ քայլերը, որոնց հետևանքով Արցախը հայտնվեց այս իրավիճակում։
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այնտեղ եղել է մեծ անարդարություն, պատերազմ, էթնիկական զտում, ցեղասպանություն, ինչի հետևանքով արցախահայությունը թողել է իրենց տներն ու ապաստան գտել Հայաստանում։ «Այս հարցը մոռացված չի, չի կարող մոռացվել՝ ի հեճուկս այն ամենի, ինչ ասում են ադրբեջանցիներն ու Հայաստանի իշխանությունները»։
«Եկեք արձանագրենք, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։ Երեք տասնամյակ մենք հանգիստ էինք, քանի որ Արցախն իր հարակից տարածքներով իսկապես այն անառիկ ամրոցն էր, որ մենք խաղաղ ապրում էինք մեր հայրենիքում։ Բայց մենք այն կորցրեցինք, և Հայաստանն իր սահմաններով դարձավ խոցելի»,-ասաց Օսկանյանը։
Ըստ ԱԳ նախկին նախարարի՝ անհրաժեշտություն կա իշխանափոխության։
Մանրամասն՝ տեսանյութում