Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցութիւնները ներկայացնող աւելի քան երկու տասնեակ ամերիկացի կոնգրէսականներ ուրբաթ օրը պաշտօնական շրջանառութեան մէջ են դրել Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Փաստաթղթի հեղինակներն են կոնգրէսականների Դինայ Տայտուսը եւ Գաս Բիլիրակիսը։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը:
Օրինագիծն անհատական պատժամիջոցներ է նախատեսում ադրբեջանցի աւելի քան 40 պաշտօնեաների եւ ուժայինների դէմ։ Ադրբեջանական «Թուրան» գործակալութեան տեղեկութիւններով՝ նախապէս ենթադրւում էր, որ ամերիկեան պատժամիջոցների ցանկում 41 անուն ընդգրկուած կը լինի, սակայն յետագայում ցուցակը լրացուել և հասել 44-ի։
Բանաձեւի հեղինակներն առաջարկում են Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ սահմանել մարդու իրաւունքների շարունակական խախտումների՝ այդ թւում Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ յանցագործութիւնների համար։
Փաստաթղթի հեղինակներից Դինա Տայտուսը X-ում գրառման մէջ նշել է, որ ադրբեջանցի պաշտօնեաների դէմ պատժամիջոցները պէտք է սահմանուէն «Արցախի հայերի էթնիկ զտման եւ ընդդիմութեան դէմ կիրառուող բռնաճնշումների պատճառով»։
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը համազգային արշաւ է սկսել՝ ի աջակցություն Տիտուս-Բիլիրակիս Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման ակտի՝ https://anca.org/sanctions: