|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ալեքսանդր Լապշինի գործը չի կարող վատացնել ադրբեջանա-ռուսական հարաբերությունները, այդ հարցը պետք չէ քաղաքականացնել. այսօր, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովը:
«Դա իրավական հարց է, դրա քաղաքականացումն անթույլատրելի է: Այստեղ երևում են միջպետական հարաբերություններ փչացնելու փորձեր: Ռուսաստանը մեծ պետություն է: Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ լայն են, մեծ պատմություն ունեն: Երկրների միջև կան ամուր ռազմավարական կապեր: Հնարավոր չէ վնաս հասցնել մեր երկկողմ հարաբերություններին»,- ասել է նա: