|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկօրյա այցով ժամանել է Շրի Լանկա՝ կղզու պետության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգեի հրավերով։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
«Մեկօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը պաշտոնապես կբացի «Ումա Օյա» հիդրոէներգետիկ համալիրը՝ մեգանախագիծ, որը ֆինանսավորվել է Իրանի կառավարության կողմից», - նշված է հրապարակման մեջ։
«Ումա Օյա»-ն համարվում է Շրի Լանկայի խոշորագույն ինժեներական նախագիծը, որի արժեքը գնահատվում է մոտ 500 միլիոն դոլար: