կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-21 17:14
Աշխարհ

Եվրախորհրդարանի նախագահը Շրի Լանկայի ահաբեկչությունները անվանել է քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն

Եվրախորհրդարանի նախագահը Շրի Լանկայի ահաբեկչությունները անվանել է քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Շրի Լանկայում այսօր տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները անվանել է քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Անգամ Սուրբ Հարության տոնին կան մարդիկ, ովքեր ցանում են մահ և ատելություն: Շրի Լանկայի եկեղեցիների վրա հարձակումները վկայում են քրիստոնյաների նկատմամբ տարվող իրական ցեղասպանության մասին»,- ասել է Անտոնիա Տայանին:

Այսօր Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում ու հյուրանոցներում թվով ութ պայթյուն է եղել, որի հետևանքով զոհվել են 180, վիրավորվել 500 մարդ: