կարևոր
5494 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 18:03
Հասարակություն

Մենք թուրքին լավ ենք ճանաչում ու չենք պատկերացնում նրա հետ խաղաղ գոյակցությունը․ կիրանցի

«Ամեն դեպքում մենք թուրքին լավ ենք ճանաչում, մեր տարածքում նստած զավթիչի պես ապրել ա , չենք պատկերացնում թուրքի հետ խաղաղ գոյակցությունը ոնց պետք ա լինի»,- մտահոգություն է հայտնում Կիրանցի բնակիչը։ Նշենք, որ երեկվանից Կիրանցի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի նշան Տավուշի գյուղերը հանձնելու Փաշինյանի որոշման դեմ բողոքի։

Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:

Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ: