Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
-Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեցիք 1 մլն դրամ գրավով։ Կան խոսակցություններ, որ գրավը վճարել է Ձեր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
- Լավ հարց տվեցիք, քանզի որոշ մարդկանց դա հետաքրքրում է։ Գրավը տվել է ընկերներիցս մեկը, այսպես ասած պարտք է տվել, անտոկոս վարկ՝ որպես ընկերական օգնություն։
- Բայց ճիշտ չէ՞ր լինի, եթե գրավը վճարեր Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ ինչպես Դուք եք հայտարարել ձեր և մյուս գործընկերների ձերբակալությունը քաղաքական է։
- Րաֆֆի Հովհաննիսյանին շնորհակալ եմ։ Նա և իր կինը՝ Արմինե Հովհաննիսյանը, օժանդակել են, երբ ազատազրկված եմ եղել։ Րաֆֆի Հովհաննիսյանի օգնության կարիքը գրավի վճարման համար չի եղել։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։