Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տաղավարում հյուրընկալվել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ Մեր զրուցակցի հետ խոսել ենք օրակարգ նետված իշխանական տարբեր թեզերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իշխող ուժի աղմկահարույց հայտարարությունների, դրանց հնարավոր վտանգների մասին։
«Ցեղասպանությունը բոլորովին կապ չունի թվերի հետ, ցեղասպանությունը գործողություն է, որն ուղղված է խմբի ոչնչացմանը, և կապ չունի, թե քանի հոգի են այդ խմբում, քանի հոգի են սպանվում։ Օրինակ՝ Բոսնիայում տեղի ունեցած 1994 թվականի ցեղասպանությունը 2007 թվականին Արդարադատության միջազգային դատարանը որակեց ցեղասպանություն՝ նշելով, որ 7000 բոսնիացի տղամարդկանց սպանությունը ցեղասպանություն է»,-ասաց Սուրեն Մանուկյանը։
Անդրադառնալով ցեղասպանված հայերի ցուցակագրման՝ Փաշինյանի հայտարարությանը, ցեղասպանագետն ասաց․ «Միակ կողմը, որ նման հայտարարություն է արել նախկինում, որ պետք է անպայման վավերական ներկայացվի 1,5 մլն հայի ցուցակը, թուրքական կողմն է։ Այսինքն՝ 1,5 մլն հայի ցուցակագրելու, ցուցակներով ապացուցելու, որ կոնկրետ հենց այդքան մարդ է ցեղասպանվել, դա թուրքական օրակարգ է։ Ցավում եմ, որ թուրքական օրակարգը մտցնում ենք մեր դաշտ, մեր իշխանությունները պետք է զգուշավոր լինեն իրենց արտաբերած խոսքերի մեջ։ Երբ ասում են՝ Մեծ եղեռն, դա իրավական տերմին չէ, նկարագրողական է, իրավական հետևանք չունի»,-ասաց Սուրեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։