|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրոմիությունը նախապես իմացել է Իսրայելին Իրանի կողմից պատրաստվող պատասխան հարվածի մասին, ծանուցումը ԵՄ-ն ստացել է հարվածից մի քանի օր առաջ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մեզ նախազգուշացրել են հարվածից մի քանի օր առաջ»,-ասել է նա՝ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանի պատասխան հարվածը ԵՄ-ի համար անակնկալ էր: Նա չի հստակեցրել, թե որտեղից են ԵՄ իշխանությունները ստացել հարվածի նախապատրաստման մասին տեղեկությունը։ Բորելի խոսքով՝ Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իրեն հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը հարվածել է բացառապես «ռազմական օբյեկտներին», և հասկացրել է, որ դա «վերահսկելի պատասխան» է։ Բորելը նշել է, որ եթե Թեհրանն իսկապես ցանկանար զգալի վնաս հասցնել, ապա Իսրայել չէր ուղարկի անօդաչուներ: