|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը և նրան ավելի ուժեղ հարված հասցնել` հոկտեմբերի 1-ին հասցվածի համեմատ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
«Մենք պետք է Իսրայելին իր տեղը ցույց տանք։ Եթե սիոնիստական ռեժիմը ցանկանում է խաթարել մեր անվտանգությունը, մենք էլ կարող ենք նրանց անվտանգությունը խաթարել, և նրանք կստանան շատ ավելի ուժեղ պատասխան, քան նախկինում էր»,- ասել է Իրանի նախագահը։
Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է նաև, որ ԱՄՆ չի կարող ստիպել Իրանին՝ զիջել իր դիրքերը։