Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ուղղակի ասել՝ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին և չեն պատկանում ՀՀ-ին, փաստերի մանիպուլացում է»,- Yerkir.am-ի տաղավարում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական գրասենյակի գործավար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ընդգծելով․ « ՀՀ սահմանը չի որոշվում վարչատարածքային բաժանումներով․ Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքից գերակա օրենք կա՝ ՀՀ պետական սահմանի մասին օրենքը, եթե, անգամ, այդ տարածքները չունեն վարչատարածքային բաժանում, դա պետության թերացումն է։ ՀՀ սահմանը որոշվում է միջպետական համաձայնագրերով, քանի դեռ չկա այդ միջպետական համաձայնագիրը որևէ մեկը չի կարող հայտարարել, որ այդ տարածքները որևէ պետության տարածք են»։
Ինչ վերաբերվում է իշխանության կողմից օրակարգ բերված պատմական ու իրական Հայաստանի դիլեմային, Տեր Տիգրան քահանա Բադիրյանը նշեց․ «Պատմական Հայաստանի այդ թեզն իր մեջ մանիպուլյացիա է պարունակում, որովհետև, երբ մենք խոսում ենք պատմության մասին և չենք ասում պատմական որ շրջանի մասին ենք խոսում, ընդամենը մի մերկապարանոց հայտարարություն ենք անում, որովհետև, եկեք չմոռանանք, 2018 թվականը նույնպես մեր՝ ապրողններիս համար պատմույթուն է։ Անցյալ, որը դարձել է պատմույթյուն։ 2018 թվականին մենք ունեինք Արցախ, չունեինք անկլավների հարց, չէր խոսվում դրա մասին ընդհնարապես և իշխանությունը այդ տարածքները շատ էլ լավ ՀՀ մասն էին համարում․․․ Իրական Հայաստան որակել պարտվողական քաղաքակաանությունը և այն տարածքը, որի անվտանգությունը չես կարողանում երաշխավորել, ընդամենը մանիպուլյացիա է»։
Մանրամասն՝ տեսանյութում։