Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության անդմաների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է հրաժարվել «Ազգ-բանակ» գաղափարախոսությունից, Փաշինյանը հարցրեց. «Իսկ ի՞նչ է դա իրենից ներկայացնում»: Նշենք, որ այսօր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել էր ԱԱԽ նոր քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ինը դեմ է «ազգ-բանակ» գաղափարախոսությանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե մեկ տարվա «Ազգ-բանակ» քարոզչությունից հետո որևէ մեկը լավ չի պատկերացնում ինչ է դա նշանակում, նշանակում է, որ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է այն նշանակում:
«Կոչ կանեի, որ զերծ մնանք այդպիսի թատերականացված հայտարարություններից»,- ասաց նա:
Լրագրողները հիշեցրեցին,որ պաշտպանությւան նոր նախարար Դավիթ Տոնոյանը լավ է արտահայտվել «Ես եմ» ծրագրին, որի նախաձեռնողը նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էր: Փաշինյանը նշեց.
«Ունենք կոնկրետ օրենքի նախագիծ, որի դրույթներից մեկը կոչվում է. «Ես եմ», իսկ «Ազգ-բանակ»-ը որտե՞ղ է ձևակերպված: Դա գաղափար է, որի մասին խոսվել է, և որը քննադատության է արժանացել նաև մեր խմբակցության կողմից: Այդ քննադատությունը շատ արդարացված քննադատություն է, հարցեր են հնչել, թե ի՞նչ ենք հասկանում դրա տակ: Արդյո՞ք մենք դրա տակ հասկանում ենք միլիտարիզացված հասարակություն,որին փորձում են ուսադիրների տակ քաշել` հնազանդ պահելու համար: Մենք տեսանք, որ մեր հասարակությունը այդպիսին չի լինի: Հակառակը, ոչ ոք չպետք է իրավունք ունենա ընտրությունների ժամանակ ներազդել զինվորի քաղաքացիական ընտրության վրա»: