կարևոր
4783 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 14:29
Աշխարհ

Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքը գործողության մեջ

Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքը գործողության մեջ

Անցած մարտին Օմանի ծոցում անցկացվել են Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմանավերի համատեղ զորավարժություններ՝ «ծովային անվտանգության գոտի» անվանումովՌուսական պաշտոնական ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետեւում է, որ զորավարժություններին մասնակցել են Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի առաջատար «Վարանգ» հրթիռային հածանավը եւ «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը: Սա, նկատենք, իսկապես ահռելի ուժ է։ Հիշեցնենք՝ «Մարշալ Շապոշնիկով» հածանավը պատկանում է այսպես կոչված ավիակիր մարդասպանների դասին։ Իսկ արդիականացումից հետո այն դեռ ստացել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներ։ Չպետք է բացառել՝ այս զորավարժությունների շրջան ռազմանավերի հետ միասին ուղարկվել են նաեւ սուզանավեր։ Արեւմուտքի համար ազդանշանն, ուղղակի ասենք, տագնապալի է եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ զորավարժություններն անհանգստություն են առաջացրել արեւմտյան մի շարք մայրաքաղաքներում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում:

Իր հերթին ՉԺՀ պաշտպանության նախարարության «Ցեֆանցզյուն բաո» թերթը գրել է՝ Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ նավստիները մարզվել են ծովում կրակ վարելու եւ ծովահենների կողմից գերեվարված պատանդներին փրկելու գործողություններ: Կրակոցներն իրականացվել են նաեւ գիշերը, ընդ որում նավերի միջեւ կապը պահպանվել է լուսային ազդանշանների օգնությամբ։ Չինական կողմից զորավարժություններին մասնակցել է 6 նավ, այդ թվում՝ «Ուրումչի» հածանավը։ Հակաահաբեկչական վարժանքներին ներգրավվել են Չինաստանի եւ Իրանի հատուկ նշանակության ջոկատները։

Անդրադառնալով Օմանի ծոցում «ծովային անվտանգության գոտի» համատեղ եռակողմ զորավարժութոյւններին՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսում նոր դաշինք է ձեւավորվում, եւ ապագայում այստեղ տեղ չեն ունենա թշնամիներն ու չարդարացված ուժերը: «Աշխարհն այլեւս միաբեւեռ վիճակում չէ»։ Ընդ որում, նա հավելել է՝ «գլոբալ երկրաչափությունը շարժվում է դեպի բազմաբեւեռ աշխարհ այն իրավիճակում, երբ Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը ծովերում ներկա են ազգային տնտեսությանն օգնելու եւ իրենց երկրի զարգացումը պաշտպանելու իրենց հնարավորութոյոններով»: Ճիշտ է՝ ՉԺՀ բանակի պաշտոնյակն ընդհանուր առմամբ համատեղ զորավարժություններին ավելի համեստ գնահատական է տվել, քան իրանցի ծովակալը՝ նշելով, որ դրա մասնակիցները կրակել են պայմանական թիրախների ուղղությամբ եւ միայն պայքար են մշակել ծովահենների դեմ։ «Զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում ծովային անվտանգությունը համատեղ պահպանելուն», – նշել է վերոնշյալ պարբերականը: Մեր հերթին նկատենք՝ նման զորավարժությունները նորություն չեն.դրանք անցկացվում են 2018ից, սակայն Ռուսաստանի համար այդ զորավարժությունները հատկապես կարեւոր էին Ուկրաինայի շուրջ առկա հակամարտության լույսի ներքո:

Երրորդ երկրների գնահատականներով՝ «ծովյին անվտանգության գոտի» զորավարժությոոնները եւս մեկ անգամ հաստատեցին այն փաստը, որ Մոսկվան, Պեկինը եւ Թեհրանը ամրապնդում են իրենց փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական: Մասնավորապես, Մալայզիայի Nottingham համալսարանի մասնաճյուղի դոցենտ Բենջամին Բարտոնը կարծում է՝ «Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի նավատորմերի համատեղ զորավարժությունների կրկնությունը ծովում երեք երկրների աճող փոխգործակցության վկայությունն է։ Սա հատկապես կարեւոր է, քանի որ Կարմիր ծովը վերածվել է Իրանի եւ արեւմտյան կոալիցիայի միջեւ նոր մարտադաշտի»: Իսկ The New York Times -ը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի մերձեցման եւս մեկ կարեւոր ասպեկտ է նկատել։ Հրապարակման մեջ նշվում է՝ ավելի վաղ Եվրոպայից առեւտրում կախյալ Ռուսաստանը նոր ուղիներ է հարթում, որոնք թույլ կտան շրջանցել Արեւմուտքի պատժամիջցները: Մեր կողմից ընդգծենք՝ մասնավորապես, Մոսկվայի եւ Թեհրանի մերձեցումն ընթանում է «Հյուսիս – Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ֆոնին։ Որոշ ռուս վերլուծաբաններ կարծում են, որ Ուկրաինայի շուրջ եւ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այս նախագիծը կարող է մի տեսակ «կյանքի ճանապարհ» դառնալ Ռուսաստանի եւ Իրանի համար:

Ստեղծվելիք «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարեւոր տարրը լինելու է 160 կմ երկաթուղու կառուցումը, որը պետք է վերջնական մասը դառնա Ռուսաստանի՝ Պարսից ծոցում Իրանի նավահանգիստներ տանող ճանապարհին: Եվ այնտեղից մոտ է Մումբային՝ Հնդկաստանի առեւտրային մայրաքաղաքը։ Երկաթուղու կառուցումը պետք է սկսվի արդեն այս տարի։ Իսկ նոր առեւտրային ուղին, ըստ են ռուս փորձագետների, թույլ կտա կրճատել Սանկտ Պետերբուրգից Մումբայ բեռների առաքման ժամանակը ներկայիս 30-45 օրից մինչեւ 10: Բացի այդ, այն կկապի իրանական երկու քաղաքները՝ Աստանան եւ Ռեշտը, Ադրբեջանը, այնուհետեւ կհանգեցնի Ռուսաստանի երկաթուղային համակարգին: Նախատեսվում է՝ այս նախագիծը կավարտվի 2028ին։

Կասկածից վեր է՝ «Հյուսիս – Հարավ» նոր տրանսպորտային միջանցքը Ռուսաստանին թույլ կտա ոչ միայն հաղթահարել արեւմտյան պտժամիջոցները, այլեւ ստեղծել նոր լոգիստիկ շղթաներ։ Այս կապակցությամբ կցանկանայի կրկին անդրադառնալ վերը նշված NYT թերթի հրապարակմանը, որը վերլուծել է, թե ինչպես է մեր երկիրն ընդլայնում առեւտուրը Չինաստանի եւ Հնդկաստանի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։ Հատկանշական է՝ պարբերականի հոդվածը լի է տխրությամբ.չնայած Արեւմուտքի բոլոր ջանքերին՝ Ռուսաստանին մեկուսացնել չհաջողվեց եւ դժվար թե դա հաջողվի անել ապագայում։ Ընդ որում՝ Արեւմուտքի մոտ հատուկ անհանգստություն է առաջացնում հենց «Հյուսիս-Հարավ» տրնսպորտային միջանցքը եւ Իրանի տարածքով երկաթգծի կառուցման ծրագրերը, որն ի վերջո կբերի Մումբայ։ Իսկ արեւմուտքում, որը ցանկանում է պոկել Հնդկաստանը Ռուսաստանից, այս փաստը չի ուրախացնում։ Ավելին՝ «Հյուսիս – Հարավ» միջանցքը նկատելի լրացում կլինի Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ արդեն գոյություն ունեցող առեւտրյին շղթաներին, որի ամրապնդումն Արեւմուտքում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում, այնքան էլ չեն ցանկանում, թեեւ Վաշինգտոնը վերջերս ջանասիրաբար սիրաշահում է Պեկինին։ Հին աշխարհի երկրներն իրենց հերթին խիստ անհանգստացած են, որ անցյալ տարի Մոսկվայի առեւտուրը Պեկինի եւ Նյու Դելիի հետ ցուցանիշներով գերազանցել է Եվրամիության հետ առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը։ Արդյունքում՝ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան եւ գլոբալ հարավի մի շարք այլ երկրներ գնալով ավելի են հետաքրքրվում Ռուսաստանի հետ համատեղ նախագծերով։ Պետք է նշել՝ ԱՄՆ-ն ոչ վաղ անցյալում Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին ներառել է «չարիքի առանցքում»։ Վաշինգտոնում առաջին անգամը չէ, որ խոսվում է «չարիքի առանցքի» մասին։ Այդ մասին մեկնաբանել է նաեւ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։ Բայց այդ ժամանակ նա նման առանցքի էր դասում Իրաքը, Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լիբիան, Սիրիան։ Իսկ հիմա բանը հասել է Ռուսաստանին եւ Չինաստանին։ Երեւում է՝ այս փաստն ինչ-որ չափով ստիպում է Մոսկվային, Պեկինին եւ Թեհրանին միասին մնալ։

Նկատենք՝ ռուս-չինական հարաբերութոյւններն առաջին տարին չէ, որ առաջընթաց են ապրում եւ կրում են համակողմանի ռազմավարական համագործակցության բնույթ։ Դա ընդունում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Պեկինում։ Չինաստանը չի պատրաստվում զոհաբերել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հանուն Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման։ Այս փաստը օրերս հաստատեց նաեւ պաշտոնական Պեկինի կոշտ պատասխանը Մոսկվայի հետ բարեկամության վերաբերյալ Վաշինգտոնի նախազգուշացմանը: Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը վերջերս հայտարարել էր չինական ընկերությունների համար Ռուսաստանին օգնելու հետեւանքների մասին: Ի պատասխան՝ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը Վաշինգտոնին նախազգուշացրել է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ նորմալ միջպետական հարաբերությունների զարգացմանը սեւացնելու եւ խոչընդոտելու փորձերից: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Պեկինն ու Մոսկվան կշարունակեն զարգացնել համագործակցությունը միմյանց ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի եւ իրավահավասարության սկզբունքներին համապատասխան: Ռուս-չինական հարաբերությունների հետագա բարելավման մասին կարող է վկայել նաեւ Լավրովի վերջերս ավարտված այցը Չինաստան, որը Պեկինում արդյունավետ բանակցություններ է վարել ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպինի եւ չինացի գործընկեր Վան Իի հետ:

Թվում է, թե Թեհրանում եւս այժմ լրջորեն մտածում են Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների հետագա բարելավման մասին։ Հատկապես այն պայմաններում, երբ Արեւմուտքը վերջին շրջնում Իրանի հետ սիրախաղից անցել է նրան ուղղված ուղղակի սպառնալիքների, այն էլ՝ կոնկրետ գործողութոյւնների։ Բավական է հիշել Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա ԱՄՆ – ի դաշնակից Իսրայելի հարձակումը։ Այդ կապակցությամբ Թեհրանում ավելի հաճախ են հնչում խոսքեր այն մասին, որ «Մոսկվայի եւ Պեկինի հետ համախոհությունն անհրաժեշտ է, ինչպես երբեք»։ Եվ ոչ վաղ անցյալում իրանական Hamshahri թերթը գրել է՝ Արեւմուտքին հաճոյանալու համար Իրանին չի կարելի զոհաբերել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք առանցքային դեր են խաղում նոր աշխարհակարգի ստեղծման գործում՝ այն է՝ Ռուսաստան եւ Չինաստան։

 

Սերգեյ Սաենկո

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի