|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ճապոնիայում տեղի ունեցած 9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետեւանքով տեկտոնական պլատֆորմը, որի վրա գտնվում է այդ երկիրը, շեղվել է դեպի արեւելք` 15-20 մետրով: Իսկ ամենատուժած նահանգները` Իվանտեն եւ Ֆուկուսիման, նախկին մակարդակից ցածր են 75 սանտիմետրով. տեղեկացնում են ճապոնացի սեյսմոլոգները:
Երկրաշարժի հետեւանքով երկրագնդի առանցքը շեղվել է 17 սանտիմետրով, բացի այդ` 1,8 միկրովայրկյանով կրճատվել է օրվա տեւողությունը: Ավելի վաղ, ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) ներկայացրել էր 15 սանտիմետր եւ 1,6 միկրովայրկյան տվյալները: