Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 11-ին ՀրապարակTV-ի «Հանդիպում» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը: Նա խոսել է ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգի հիմքում դրված ադրբեջանական հայտնի 5 պահանջների և դրանցով պայմանավորված քառակողմ հայտարարության մասին, որ Պրահայում արել են Ֆրանսիայի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներն ու ԵԽ նախագահ Միշելը:
Բագրատ Եսայանը տարակուսանք է հայտնել այն բազմաթիվ ձևաչափերի ու հարթակների կապակցությամբ, որոնցում այսօր քննարկվում են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերը: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն փորձում հարցը տեղափոխել Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակներ՝ մնում է անհասկանալի: Ի վերջո Ռուսաստանն ու Իրանն են մինչ օրս հստակ և հայանպաստ դիրքորոշում հանդես բերել: Ռուսական կողմը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ պետք է քննարկվի, այսինքն դեռ բաց է, իսկ Իրանն իր բարձրագույն ղեկավարության մակարդակով հայտարարել է, որ իր հարևան երկրների սահմանային փոփոխություններ թույլ չի տալու:
ՀՅԴ ԳՄ անդամի պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե հայ-թուրքական սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո, Հայաստանի հետ նախապայմաններով խոսելու թուրքական քաղաքականության շարունակությունն է:
Բագրատ Եսայանն անդրադարձել է նաև վերջին օրերին ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների շուրթերից հնչած ադրբեջանահաճո հայտարարություններին՝ նշելով, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից, որպես հայկական աղբյուրների տեսակետ:
Մանրամասները՝ տեսանյութում