|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մոսկվան և Թեհրանը կարող են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել հունվարի երկրորդ կեսին, շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հուսով եմ, որ այս փաստաթուղթը կստորագրվի դեյ ամսվա (ավարտվում է 2025 թվականի հունվարի 19-ին - Խմբ.) վերջին», - ասել է դիվանագետը։
Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել են համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը: Լրատվամիջոցները հայտնում էին, որ այն կարող է ստորագրվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն երկու երկրների նախագահները պայմանավորվել են, որ արարողությունը տեղի կունենա Իրանի նախագահի՝ Ռուսաստան առանձին այցի ժամանակ։
Ինչպես հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, համաձայնագիրը թույլ կտա արագացնել տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։