կարևոր
2683 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-04 16:11
Քաղաքական

Արևմուտքը մեզ նման failure states-ի միջոցով իր հարցերն է լուծում ու փորձում է թուլացնել ՌԴ-ին. Ալեն Ղեւոնդյան

Արևմուտքը մեզ նման failure states-ի միջոցով իր հարցերն է լուծում ու փորձում է թուլացնել ՌԴ-ին. Ալեն Ղեւոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը գրում է

«Արմուտքը ՀՀ-ին հրավիրում է ՆԱՏՕ... ))))

Արևմուտքը Վրաստանին հրավիրում էր ՆԱՏՕ....

Արևմուտքը Ուկրաինային հրավիրում էր ՆԱՏՕ...

ՆԱՏՕ-ից զրո գիտելիք ու պատկերացում ունեցողը, միայն նման օրակարգին լուրջ կվերաբերվի՝ դրա իրականացման հեռանկարի մասով:

Ու քանի որ անգրագետ լինելը վաղուց մոդայիկ է, մրցունակ, թրենդային, իսկ դա հատկապես երևում է ՖԲ-ում գեօպոլիտիկ ռազմավարական վերլուծությունների ժկ, ապա շուտով սպասենք անգրագիտության մաստեր կլասների՝ а-ля <Запад нам поможет>.

Իրականում նման հայտարարությունը խիստ սպասել էր, ՌԴ-ի արձագանքի մասով, 102-ը ՀՀ-ից դուրս բերելու հնարավորության մասով և ՌԴ-ին ռեգիոնից դուրս մղելու մասով:

Արևմուտքը մեզ նման failure states-ի միջոցով իր հարցերն է լուծում ու փորձում է թուլացնել ՌԴ-ին: Սակայն հարց կա, թե դրանից հետո ՌԴ-ն թուլանում, թե էլ ավելի է ազդեցիկ դառնում տեղերում. ամեն դեպքում մեկ բան հստակ է՝ այդ պետությունները, որ գործիքի հանձնառություն են որդեգրել, ռասխոդ են լինում:

Իսկ արդյունքում մնալու է անապատ, ավերակներ, գաղթ ու պետականազրկում, որից հետո այդ երկրները աղերսելու են ռեգիոնալ որևէ կենտրոնի իր հովանում տակ վերցնել իրենց:

Էս գրածս լավ հիշեք, ու երբ գրում էի քաղաքային մարտերի մարտավարություն ուսումնասիրեք, իզուր չեմ ասում, ցավոք չի բացառվում, որ էդ օրն էլ գա, չէ որ կա արդեն երկու փաստացի օրինակ:

Էս ա»: