|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաջիկա այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։
«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի, BRICS-ի, ՇՀԿ-ի, G20-ի, APEC-ի և այլ բազմակողմ մեխանիզմների ու ֆորումների համատեղ աշխատանքի վրա։ Նախատեսվում է մտքերի հանգամանալից փոխանակում մի շարք «թեժ թեմաների» և տարածաշրջանային սյուժեների շուրջ, ներառյալ ուկրաինական ճգնաժամը և իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։