|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՌԴ–ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Շարունակելով Իրանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումները՝ Արաղչին վաղը կայցելի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ», - գրել է նա։
Ջալալին ընդգծել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային ասպարեզում փոխգործակցությունը։
Նրա խոսքով` համաշխարհային կարևոր իրադարձությունների ֆոնին Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների սերտ, մշտական և վստահելի շփումները կծառայեն երկու ժողովուրդների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու կայունությանը։