| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 6691 դիտում,
        
            6691 դիտում,  1 տարի առաջ - 2024-04-03 18:32
            1 տարի առաջ - 2024-04-03 18:32  
         
                
            «Գոյ» թատրոնի դիմաց դերասանները անժամկետ նստացույց են սկսել: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից:
Նախօրեին դերասաբն Սարգիս Արզումանյանը հայտարարել էր, որ անժամկետ նստացույց է սկսելու թատրոնի մոտ:
«Նստելու եմ մեր «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչեւ վարչապետն ու Ժաննա Անդրեասյանը այս ամենին տան դրական պատասխան: Նստելու եմ այնքան, մինչեւ մեր թատրոնի դուռը մեր առաջ բացվի ու ես իմ ընկերների հետ մտնեմ թատրոն»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:
Նշենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:
Մինչդեռ «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։