Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 31-ամյա Շահեն Սողոմոնյանը և հայտնել, որ մարտի 25-ի ժամը 21։50-ից մինչև մարտի 26-ի ժամը 08։05-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, հաղորդում է Shamhsyan.com-ը:
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Շահեն Սողոմոնյանը աշխատում է «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում, որպես վաճառքի բաժնի ղեկավար։