Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Toyota»-ն հայ ավտոսիրողներին ներկայացնում է այս բրենդի՝ աշխարհահռչակ Land Cruiser շարքի նոր ՝ LC 250 մոդելը: Նոր ամենագնացը ստեղծվել է վերադարձ արմատներին հայեցակարգով: Այս մեքենան շքեղության, հարմարավետության եւ անվտանգության մասին է:
«Toyota»-ն արտաճանապարհային մեքենաներ արտադրող թիվ մեկ ընկերությունն է աշխարհում: Մոտ 80 տարիների ընթացքում այս բրենդը ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ: Պատահական չէ, որ նոր Land Cruiser-ի պարագայում համադրվել են նախորդ սերնդի մեքենաների լավագույն հատկանիշներն ու ժամանակակից տեխնոլոգիաները: Այս մոդելը նախագծողները համարում են հեղափոխական: Այն դեռևս անգերազանցելի է ամրության և հուսալիության առումով:
Նոր լուծումները Land Cruiser 250-ը դարձնում են գործնական և ճկուն: Այն հեշտությամբ դիմակայում է դժվարին պայմաններին: Թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար ապահովված է առավելագույն հարմարավետություն ճանապարհային և օֆրոդ երթևեկության ժամանակ:
Նոր ամենագնացի առանձնահատկություններից է 2.4 լիտր ծավալով տուրբո շարժիչը, որն էականորեն նվազեցնում է վառելիքի ծախսը՝ միևնույն ժամանակ ապահովելով մեծ հզորություն:
Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը: Land Cruiser 250-ի ամուր կառուցվածքն էապես ուժեղ պաշտպանություն է ապահովում հարվածի ժամանակ, ինչի հավանականությունը, սակայն հասցված է նվազագույնի: Նոր Տոյոտան ունի անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներ, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը: Համակարգը կարող է զգուշացնել մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին: Մյուս նորարարությունն արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգն է: Եթե վարորդը որևէ ազդանշանի չի արձագանքում, այն ինքնուրույն կանգնեցնում է մեքենան:
Տարբեր մոնիտորների միջոցով վարորդի համար ապահովվում է նաև ամբողջական տեսարան: Դժվար տեղանքում ճշգրիտ մանևրելու համար հնարավոր է դիտել անվադողերի շարժը, դիրքը , անգամ այն, ինչ կատարվում է հենց մեքենայի տակ:
Ղեկին վարորդն իրեն երբեք միայնակ չի զգա: Մեքենայում ապահովված է որակյալ հնչեղություն, ձեռքի հպումով կառավարվող մոնիտոր, որը կարող է տվյալներ փոխանցել երթեւեկության մասին: Նորագույն համակարգերը վարորդի համար ապահովում են անվտանգ ու հարմարավետ երթեւեկություն: Նոր Լենդ Քրուզերն ապահովված է նաեւ Multi-Terrain Select համակարգով, որը թույլ է տալիս ընտրել վարման 5 ռեժիմներից որևէ մեկը, որն ավելի հարմար է տվյալ ճանապարհի կամ եղանակային պայմանի համար:
Մեքենայի ինտերիերն էլ ժամանակակից լուծումներով է, գեղեցիկ և հարմարավետ: Դուք կարող եք կառավարել սրահի ջերմությունը նաև օգտվել սառնարանից, որը տեղադրված է ձեռքի հենակի տակ:
LC 250-նն արդեն վաճառվում է «Տոյոտա Երևան» սրահում: Նրանք, ում հետաքրքրեցին նոր ամենագնացի հեղափոխական լուծումները, կարող են թեստ դրայվ պատվիրել և անձամբ զգալ ու գնահատել նոր Land Cruiser 250-ի բոլոր առավելություններն ու հնարավորությունները:
Մանրամասները՝ տեսանյութում։