| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 100.000 դրամ է փոխանցել՝ հաջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի. հայտնում է Yerkir.am-ը։
«Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
✅ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։
✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:
Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։
Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78-ի։ ԴԵպքի առնչությամբ նախարարն ասել էր. «Ունենք հաստատված եւս 6 դեպք, որոնք կապված են արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ։ Դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված և մեր կարանտինում գտնվող քաղաքացիների մոտ»։