կարևոր
2212 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-18 12:50
Քաղաքական

Յըլդըրըմն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթին․ ադրբեջանագետ

Յըլդըրըմն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթին․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․ 

«Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը Բաքվում գտնվելու ժամանակ այս նվերն էր հանձնել Ալիևին, որտեղ Ալիևի երկաթյա բռունցքն է պատկերված։

Յըլդըրըմը նաև անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթին:

«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը։ Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը [Արարատ լեռը]։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել է Յըլդըրըմը անցած շաբաթ:

Հիշեցնեմ, որ հունվարի 29-ին էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Ալիևին կացին/տապար էր նվիրել։

Կարծում եմ «խաղաղասիրական» միտումները շատ ակներև են մեր հարևան հակառակորդների կողմից»։