Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը արձագանքել է իր մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ դա սուտ որակելով։
Նշենք, որ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հայտնել է, թե նախարարին պաշտոնից հանել է, քանի որ 2021թ նոյեմբերի 14-ի իրադարձությունների ժամանակ զեկուցել է սահմանային հանգստության մասին, մինչդեռ այդ ընթացքում ադրբեջանական ուժերն արդեն ներխուժել էին ՀՀ սահման ու նույնիսկ դիրքեր գրավել։
«Սուտ է ասում, եսդ ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին սահմանային իրադրության մասին։ Իսկ մայիսյան դեպքերի մասին ասեմ՝ ես իրոք եղել եմ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ և իմ իրավասության տեսանկունից ես իրավունք չունեի ոչ մի հրաման տալ ու միջամտել սահմանային իրադրությանը։ Հակառակն ասեմ, եթե հիշում եք, մեր երկրի ղեկավարի հրամանով արգելված էր կրակ բացել հակառակորդի վրա՝ կհիշեք էդ ձեռնամարտերը, որ տեղի էին ունենում սահմանում»,-պատմեց նախկին պաշտոնյան ու հավելեց.
«Իր հրամանով ինձ ընդգրկեցին, որ ես զբաղվեմ այդ հարցով ես հրաման տվեցի կրակ բացել։ Դրա արդյունքում ադրբեջանցիները, այդ թվում ռուսների ճնշմամբ, մի քան կմ հետ նահանջեցին»,-պարզաբանեց Արշակ Կարապետյանը։