Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստում նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց մի շարք փաստաթղթեր Չարչյանի առողջական վիճակի մասին՝ ասելով, որ դրանք անհամատեղելի են կալանքի հետ։ Նա դատարանին հորդորեց կայացնել արդարացի որոշում՝ հույս հայտնելով, որ հետագայում գործ չեն ունենա ուշացած արդարադատության հետ։
«Խնդրում եմ, կայացրեք արդարացի որոշում և պարոն Չարչյանին ազատ արձակեք գրավի դիմաց։ Որպես գրավի նվազագույն չափ՝ դատարանին առաջարկում ենք 20 մլն ՀՀ դրամից սկսած, պատրաստ ենք վճարել յուրաքանչյուր գումար, միայն թե պարոն Չարչյանը գտնվի ազատության մեջ, որովհետև իր առողջությունից էլ ավելի կարևոր բան այս պահին առկա չէ», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):