Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․
— Էս իշխանությունների շնորհիվ հանրությունը սկսեց ակտիվորեն քննարկել, մարդիկ անգամ խոհանոցներում քննարկում էին դելիմիտացիա, դեմարկացիա, իշխանութան անելիքն էր դա։ Մյուս կողմից էլ մարդիկ հիմա դելիմիտացիան և դեմարկացիան ընկալում են այսպես՝ Ադրբեջանն ուզում է, մենք տալիս ենք։ Տավուշի մարզում այդպես եղավ․ հիմա ասում են էլի պետք է Տավուշի մարզում լինի։ Իշխանության պնդումներին, թե մենք տալիս ենք, իրենք էլ պետք է տան ինչ մեզ է պատկանում ըստ սովետական քարտեզների, դա տեղի չունեցավ։ Հիմա պարզվում է՝ էլի պետք է տանք։ Ենթադրենք իշխանութուն է փոխվում, բայց Ադրբեջանի պահանջները շարունակվում են․․․
Եթե իշխանությունը փոխվի, բայց շարունակվի նույն քաղաքականությունը, նույն արդյունքն է լինելու։ Մենք պետք է մեր կշիռը մեծացնենք։ Եթե քո կշիռը չմեծնա, նույնն է լինելու, իսկ կշիռդ մեծացնելը՝ ներսում արդյունավետ կառավարում, տնտեսական զարգացում, բանակի վերականգնում։ Ես ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ։
հենց քեզանից մի բան ես ներկայացնում և գործընկեր ես ունենում նաև, որը քեզ վստահում է և որը կշիռ է ավելացնում քեզ այս տարածաշրջանում, քո խոսքն ավելի ծանր է, դու ի վիճակի ես լինում քո շահերն ավելի հետևողական հետապնդել։ Հիմա դա չկա։ Հիմա աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ-որ հարցեր լուծել։ Որբերը ո՞նց պետք է հարց լուծեն։
Մենք ուզում ենք աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով, խնդրելով ինչ-որ հարց լուծել, չի լուծվելու։ Նման կարգավիճակում քո հաշվին են հարցեր լուծվելու, դու մենյուի մեջ ես, դու սեղանի շուրջ չես։ Այսօր Հայաստանը մենյուի մեջ է, սեղանի շուրջ չէ։ Այ սա՛ է պետք փոխել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։