կարևոր
328 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-28 17:23
Իրավական

Բաներ կան, որ չեն բռնում մեկը մյուսի հետ, թող տեսանյութը նայի ու բացատրի․ Քոչարյանը՝ գործով անցնող ոստիկանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի ունեցավ  Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։ Վերջին նիստերի ընթացքում հարցաքննվում էր, այսպես կոչված, տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։  Այսօր նույն գործով անցնող «տուժող» ոստիկան Վարդան Հովսեփյանն էր հացաքննվում, որին հարցեր ուղղեցին ինչպես հանրային մեղադրողը, այնպես էլ ՝ փաստաբանները, գործով անցնող մեղադրյալներ՝ Սերգեյ Ասատուրովն ու Լևոն Քոչարյանը։
 

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
 

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին ժամը12։30-ին։