Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով:
Ընդ որում, բացառապես ՀԴՄ կտրոնների տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 112.5 մլն գործարք` 470.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 12.3 մլն գործարքով կամ 12.3%-ով, իսկ արժեքային` 43.5 մլրդ ՀՀ դրամով կամ 10.2%-ով:
Այդ թվում` 2024թ.-ի մարտի 8-ին ՀԴՄ-ներով իրականացվել է 1.9 մլն գործարք 9.3 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը` քանակային 206.0 հազար գործարքով կամ 12.5%-ով, իսկ արժեքային` 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 13.0%-ով: