|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 62 միլիարդ 337 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, կամ հարկերի մասով ավելի է հավաքագրվել 130 միլիարդ 260 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 333 միլիարդ 670 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 401 միլիարդ 594 միլիոն դրամ, կամ պակաս է հավաքագրվել շուրջ 67 միլիարդ 923 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: