|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Իհարկե, մեզ այսօր պակասում են վազգեն Սարգսյանները. այսօր մեզ Վազգեն Սարգսյանից, փաստորեն, մնացել է ծննդյան օրը, իր ողջ կենսագրությունը, կյանքը, գործն այս իշխանությունները զրոյացրեցին»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Բնականաբար, զրոյացնողը հիմնականում Նիկոլ ասվածն է և իր «բեսպիլոտնիկները», որոնց մեջ մարդ չկա, բայց ավեր ու վնաս են տալիս: Նայում եմ Երկրապահի Սասուն Միքայելյանի բերած պսակին... Սասուն Միքայելյանը, Վազգենի եղբայրը՝ Արամ ասվածը... ինչ կարող եմ ասել, զրոյացրել են Վազգեն Սարգսյանի արած գործը, միայն ծննդյան օրն են հիշում: Վազգենն էլ մեղք ունի, Վազգենը, երբ որ զինգրքույկ էր ուղարկում այս գրչակին՝ լրագրողին,բանակից ազատվելու համար, չէր կարող ենթադրել, թե սա ինչ է դառնալու ոչ միայն իր գործի, այլև՝ մեր ընդհանուր ազգային գործի համար»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։