Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդյո՞ք երբ ամառանոցի դիմացի լանջին խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալի՜ս է, գալի՜ս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի բացահայտում արեց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով 13 հարցադրում-բացահայտում։
Դրանցից 6-րդը հետևյալն էր․ «Նիկոլը պատերազմից անմիջապես հետո հայտարարել է, որ պատերազմը անսպասելի չէր, միայն ժամը և գլխավոր ուղղությունը չգիտեինք։ Այդ դեպքում, ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր և վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Ի՞նչ է, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում։ Ինչո՞ւ էր պատերազմից ընդամենը 1 օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալի Բալասանյանին և, եթե նա ներկայանար, կալանավորվելու էր։ Ինչո՞ւ էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով։ Ինչո՞ւ արցախյան առաջին, ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից»։
7-րդ․ «Այս ամենի ֆոնին պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ի՞նչ էր անում վարչապետի «ամուսինը» Արցախում։ Նա Գորիսում թաքնվեց միայն այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել։ Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության ու ոգեշնչման կարի՞քն ունեին, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեն»։
8-րդ․ «Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջ ու ձախ շքանշաններ էր բաշխում, նվաստացնում էր Ալիևին, չէ՞ր մոտեցնում արդյոք պատերազմը։ Հիմա ո՞վ է ո՞ւմ նվաստացնում, ծաղրում, ստորացնում։ Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրել՝ ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիևին, ինչի՞ց է վախենում»։
9-րդ․ «Արդյո՞ք ռազմական դրությամբ՝ խոսքի, մամուլի ազատությունը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը, հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չուներ»։
10-րդ․ «2020 թ մարտի սկզբին Նիկոլը այցելեց Վրաստան․ արդյո՞ք միակ և անձնական խնդրանքը հարևան երկրի ղեկավարությունից, համարձակության համար բավական խմելուց հետո, եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը»։
11-րդ․ «Արդյո՞ք պատերազմի առաջին օրերին ՀՀ անունից իբրև պաշտոնական բանակցող Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր»։
12-րդ․ «Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ մի՛ վախեցեք։ Մի՛ վախեցեք՝ ասում է ամենավերջին վախկոտը։ Նայեք, քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է կառավարության առաջ, իր կեցավայրի շուրջ, իբրև իր վերջին հենարան ինչ խաժամուժ է հավաքել կառավարական ամառանոցի տարածքում»։
13-րդ․ «Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել ընկճախտից, արդյո՞ք նա այդպես ամբողջ գիշեր դողդողացել է տարիներ առաջ Կոշի կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած։ Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջին խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է․ «Գալի՜ս է, գալի՜ս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում»։ Եվ արդյո՞ք մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե՝ մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել։ Մի՛ վախեցեք՝ ասում է մեկը, որը մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս։ Նախավարչապետական շրջանի վախի բազմաթիվ դեպքերին չանդրադառնամ և փողի հանդեպ առանձնահատուկ սիրույն»։
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանի 1-ին բացահայտումը կապված էր Ադրբեջանի ներկայացուցչի՝ ՀՀ ներկայացուցչին թուղթ փոխանցելու հետ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու դիմաց։
2-5-րդ կետերում Աղվան Վարդանյանը մեջբերում է Նիկոլի «ամուսնու» խոսքը՝ ի՞նչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն և խոսում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին։
Այս ամենը ամփոփելով՝ Աղվան Վարդանյանը եզրակացնում է, որ, հավանաբար, այս և այլ դրվագների տիրապետում են նաև տարբեր երկրների համապատասխան մարմիններ։
«Նիկոլը մի անգամ ասել է․ «Մեր ժողովրդին ես բոլորից լավ եմ ճանաչում»։ Ե՛վ ճիշտ է, և՛ սուտ։ Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի՝ առավելագույնը 5 տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն է ինքը․ անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վապխոտ ու սարսափելի փողասեր»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, որ այս տեսակը դեռ իշխանություն է Հայաստանում և այս տեսակը չի վերանալու․ մեր խնդիրն է այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից, մեր խնդիրն է պետական, հանրային կյանքում այս տեսակի ներկայությունը հետայսու բացառել։
Մանրամասն՝ տեսանյութում․