Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում, մասնավորապես բաց խորանի մոտ, հավաքված են քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ՝ ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վարդանանք» անունով շարժումը պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
Նրանք դիմել էին Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:
«Այս իշխանությունները, 18 թվականից սկսած, պլանավորված հարձակվում են Եկեղեցու դեմ, դա պատահական չէ, որովհետև ավանդական ազգային ինստիտուտների դեմ հարձակումը բնորոշ է բոլոր տիպի գունավոր կամ թավշյա հեղափոխություններին»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն ակցիայի ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Սրանք բոլորը քայլեր են, որոնք ուղղված են մեր հասարակությունը ատոմիզացնելու, բաժանելու սև ու սպիտակների, թշնամիների և դրա համար էլ հարձակվել են եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցին այն ինստիտուտն է, որը դիմադրում է ազգային ինքնության դեմ հարձակումներին»,-նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։