կարևոր
7825 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-02 17:36
Քաղաքական

2018-ին տեղի է ունեցել խաբեություն, մարդաորսություն, դավաճանություն. Անդրանիկ Թևանյան

«2018 թվականի քաղաքական փոփոխությունը սպասված էր և ընկալելի հանրության կողմից, սակայն լիդերի ընտրությունը սխալ էր, քանի որ տեղի ունեցավ  պարզ խաբեություն, որը հետագայում վերածվեց դավաճանության»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նա նշեց, որ դավաճանվեցին այն արժեքները, որոնց համար փողոց էին դուրս եկել մարդիկ. «Ձեզ պարզապես խաբեցին և իրենք դարձան ավելի վատը, քան քննադատում էին դրանից առաջ։

Ասացին՝ բերելու են սեր և համերաշխություն, բերեցին ատելություն և պառակտում, պատերազմի օրերին խաբեցին՝ ասելով հաղթելու ենք, բերեցին պարտություն, ասացին՝  սիրում ենք բոլորիդ, հազարավորների թողեցին, մի մասին էլ  թողեցին անթաղ, երրորդ մասին դեռևս գերության մեջ են թողնում։

Ձեզ խաբեցին ու դավաճանեցին,  դավաճանեցին բոլոր այն հարցերում, որոնց համար ձեզ դուրս էին բերել պայքարի»։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ հիմա էլ են խաբում քաղաքացիներին։

«Ասում են հայ-թուրքական հարաբերություններն  առանց նախապայմանների են։ Սուտ է, թուրքական նախապայմաններով այս պահին ԱՄՆ-ում  բանակցում է այս իշխանությունների ԱԳ նախարարն ու բավարարում է  Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ասաց Թևանյանը։

Նրա խոսքով, ամեն ինչ պետք է անել, որպեսզի 2018 թ. ժողովրդի սպասումները լինեն ճիշտ, լիդերը փոխվի, քանի որ սխալ ընտություն է։

«Ժողովուրդն ունի իր սխալն ուղղելու իրավունք և պատասխանտվություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։